Տաթևի վանքի մոտակայքում ՌԴ քաղաքացին օդապարիկով վայրէջք կատարելիս ընկել է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 8-ին, ժամը 10.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տաթևի վանական համալիրի մոտակայքում օդապարիկով վայրէջք կատարելիս քաղաքացին ընկել է և ստացել մարմնական վնասվածքներ. անհրաժեշտ է օգնություն:
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը։
Համալիրի տարածքում հերթապահություն իրականացնող Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը 1982 թ. ծնված Ն. Բ.-ին (ՌԴ քաղաքացի) ցուցաբերել է առաջին օգնություն. տուժածը տեղափոխվել է Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:










