Հս. Կորեան վերսկսել է պլուտոնիումի արտադրությունը. Պետդեպի ներկայացուցիչ

09:58 • 08.06.16

Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը կրկին սկսել է պլուտոնիումային վառելիքի արտադրությունը, ինչի մասին Reuters-ին հայտնել է ԱՄՆ-ի պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը:



«Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հյուսիսային Կորեայում, անհանգստության առիթ է տալիս: Նրանք Յոնբենում գտնվող 5 մեգավատանոց ռեակտորից վերցնում են մշակված վառելիքը, սառեցնում են այն ու հետո լցնում վերամշակման սարքավորման մեջ: Հենց այս տարբերակով են նրանք ստացել նախորդ միջուկային փորձարկումների համար անհրաժեշտ պլուտոնիումը: Այսկերպ նրանք կրկնում են ողջ գործընթացը»,-ասել է նա:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ Հյուսիսային Կորեան իրեն միջուկային տերություն է հայտարարել 2005թ., որին հաջորդած տարիների ընթացքում անցկացրել է միջազգային հանրության քննադատությանը ենթարկված ստորգետնյա միջուկային փորձարկումներ:

Սրան ի պատասխան` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու մի շարք այլ պետություններ տարատեսակ պատժամիջոցներ են սահմանել Փհենյանի դեմ:

 

 

Հս. Կորեան վերսկսել է պլուտոնիումի արտադրությունը. Պետդեպի ներկայացուցիչ