Ֆրանց Վերֆելի կենսագրությանը ծանոթ էի, սակայն նրա նկարը չէի տեսել. Չեխիայի Նախագահն այցելեց Ցեղասպանության թանգարան (լուսանկարներ)

12:14 • 08.06.16

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 7-9-ը պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանն այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց, հուշահամալիրի ծառուղում ծառը տնկելուց հետո այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ ցուցադրված էին նաև Ֆրանց Վերֆելի նկարները, ով ծնունդով Պրահայից է: 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Չեխիայի նախագահին նվիրեց Վերֆելի ոսկե հուշամեդալ:   

Միլոշ Զեմանը շնորհակալություն հայտնեց՝ ասելով. «Վերֆելի կենսագրությանը ծանոթ էի, սակայն նրա նկարը չէի տեսել, շնորհակալություն, որ լրացրիք այդ բացը»: 

 

 

 

 

 

Ֆրանց Վերֆելի կենսագրությանը ծանոթ էի, սակայն նրա նկարը չէի տեսել. Չեխիայի Նախագահն այցելեց Ցեղասպանության թանգարան (լուսանկարներ)