Սիրիացի ապստամբները ճեղքել են ԻՊ-ի կողմից սիրիական քաղաքի պաշարումը

13:43 • 08.06.16

Սիրիայի ապստամբ խմբերը չորեքշաբթի օրը ճեղքել են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Մարեա քաղաքի պաշարումը։ Այն պաշարվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից։

 

Ճեղքման արդյունքում վերաբացվել է դեպի Թուրքիայի սահման տանող հիմնական ճանապարհը: Այդ մասին հայտնել է Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը, գրում է Reuters-ը:

 

Անցած շաբաթ ապստամբներին օդից զենք էր փոխանցել ԱՄՆ-ի ղեկավարությամբ գործող միջազգային կոալիցիան:

 

Նշվում է, որ հազարավոր բնակիչներ պաշարված էին մնում քաղաքում:

Սիրիացի ապստամբները ճեղքել են ԻՊ-ի կողմից սիրիական քաղաքի պաշարումը