Տավուշի մարզում УАЗ-ը բախվել է ЗИЛ-ին. 3 զինծառայող տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Երեկ` հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Ժամը 16:00-ի սահմաններում Տավուշի մարզի Գետահովիտ գյուղի բնակիչ, 29-ամյա Մհեր Մարտիրոսյանը իր վարած УАЗ մակնիշի ՊՆ 0835 Մ համարանիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան-Ադրբեջան սահմանի 147-րդ կմ հատվածում բախվել է Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ, 68-ամյա Գորիկ Օհանյանի վարած ЗИЛ մակնիշի 142 ԼՍ 587 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով Մ. Մարտիրոսյանն ու նրա ուղևորներ, 46-ամյա Հենրիկ Սահակյանը և 29-ամյա Գուրգեն Սահանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն:
Մանրամասները՝սկզբնաղբյուր կայքում։










