ԱՄՆ-ում իր 3 դուստրերին հանցագործի վաճառած տղամարդուն ցմահ ազատազրկման են դատապարտել
ԱՄՆ-ում դատարանը Թենեսի նահանգի բնակչին ցմահ ազատազրկման է դատապարտել` իր դուստրերին հանցագործի վաճառելու համար, գրում է «Ասոշիեյթիդ պրես»-ը:
Աղբյուրը նշում է, որ 63-ամյա ամերիկացու դատավճիռն ընթերցել է Թենեսի նահանգի դատավոր Ռոնի Գրիերը։ Վերջինս նշել է, որ այդ հանցագործությունը եղել է ամենասարսափելին իր պրակտիկայում:
Համաձայն դատարանի փաստաթղթերի` մեղադրյալն իր դուստրերին վաճառել է մի տղամարդու, ով բռնաբարել է նրանց, ինչպես նաև մանկական պոռնոգրաֆիա է նկարահանել նրանց մասնակցությամբ:
Իրավապահ մարմինները միջամտել են, երբ աղջիկները եղել են 12, 14 և 16 տարեկան: Դատախազությունում նշել են, որ աղջիկների մայրը նույնպես կապ ունի պատահածի հետ: Նա դատապարտվել է 18 տարվա ազատազրկման:










