Charlie Hebdo շաբաթահանդեսը ծաղրանկար է հրապարակել «Եվրո-2016»-ում ահաբեկչական վտանգի թեմայով  

20:51 • 09.06.16

Ֆրանսիական Charlie Hebdo  երգիծական շաբաթահանդեսի թարմ համարը, որը թողարկվել է հունիսի 8-ին, անդրադարձել է «Եվրո-2016» մրցաշարին:

Ինչպես նշում է Euromag-ը, շաբաթաթերթի նոր համարում ծաղրանկար է հրապարակվել Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության շրջանակներում կայանալիք Ռուսաստան-Անգլիա հանդիպման ժամանակ ահաբեկչական վտանգի  թեմայով:

Ծաղրանկարում պատկերված է իրեն պայթեցնող մահապարտ ահաբեկիչը, իսկ կից գրառումն ասում է. «Ալլահ Աքբար»:

Իսկ նոր համարի շապիկին հայտնվել է հունիսի սկզբին կյանքից հեռացած լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի ծաղրանկարը: Աշխարհի նախկին չեմպիոնին պատկերել են դագաղում ֆուտբոլ խաղալիս: Նկարին կից գրառմամբ ռասիզմի մեջ մեղադրանք է ակնարկվում Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հասցեին:

Հիշեցնենք, որ «Եվրո-2016, ֆուտբոլային մրցաշարը մեկնարկելու է վաղը` հունիսի 10-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին:  

 

 

Charlie Hebdo շաբաթահանդեսը ծաղրանկար է հրապարակել «Եվրո-2016»-ում ահաբեկչական վտանգի թեմայով