Մոսկվայի մետրոյով ամեն օր 9 մլն բնակիչ է երթևեկում. 11 ուշագրավ փաստ Ռուսաստանի մասին

23:47 • 09.06.16

Business Insider-ն ուշագրավ փաստեր է ներկայացրել Ռուսաստանի մասին` ընդգծելով երկրի տարբերություններն այլ գերտերությունների նկատմամբ:

1.Ռուսաստանի մակերեսը կազմում է 17 մլն քառ. կմ, մինչդեռ Պլուտոնի մակերևույթը կազմում է 16.6  մլն քառ. կմ:

2.Ռուսաստանում 9 ժամային գոտի կա:

3.ՌԴ-ն սպանությունների թվով կրկնակի գերազանցում է ԱՄՆ-ին:

4.Ռուսները շաբաթական 2 անգամ ավել լիկյոր են օգտագործում, քան ամերիկացիները:

5.Ռուսաստանին է բաժին ընկնում բարձր հարստացված  ուրանի համաշխարհային պաշարների մեկ երկրորդը:

6.ՌԴ-ն աշխարհում 5-րդ վտանգավոր երկիրն է լրագրողների համար` Իրաքից, Ֆիլիպիններից, Սիրիայից և Ալժիրից հետո:

7.Մոսկվայի մետրոյով ամեն օր 9 մլն բնակիչ է երթևեկում, որն ավելին է, քան Լոնդոնի և Նյու Յորքի մետրոյի ցուցանիշները միասին:

8.Ողջ աշխարհի քաղցրահամ ջրի պաշարների 1/5-ը գտնվում է Բայկալ լճում:

9.ԱՄՆ-ն 1869-ին 7.2 մլն դոլարով Ալյասկան գնել է Ռուսաստանից:

10.ՌԴ 20 ամենահարուստ մարդկանց ընդհանուր կարողությունը կազմում է 227 մլրդ դոլար:

11.Կապաչի լճի ափին կանգնելիս ստացած ճառագայթման չափաբաժինը բավական է մարդուն սպանելու համար:

 

 

Մոսկվայի մետրոյով ամեն օր 9 մլն բնակիչ է երթևեկում. 11 ուշագրավ փաստ Ռուսաստանի մասին