«Եվրո-2016»-ի օրերին տեղի կունենա Air France-ի օդաչուների գործադուլը
Air France ավիաընկերության ղեկավարության և արհմիությունների միջև բանակցությունները չեն հանգեցրել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը: Այդ մասին հայտնել է AFP գործակալությունը:
Այդկերպ՝ հիմնական ֆրանսիական ավիափոխադրողի օդաչուների՝ հունիսի 11-14-ը հայտարարված գործադուլը կկայանա և կհամընկնի Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկնարկի հետ, որը սկսվում է ուրբաթ օրը:
«Air France-ի ղեկավարության առաջարկները մեզ չեն բավարարում»,- բացատրել է ընկերության արհմիության ներկայացուցիչ Գրեգուար Ապլեկուրը: «Աշխատանքի պայմանների բարելավման և աշխատավարձերի բարձրացման մասին մեր պահանջները չեն բավարարվել»,- հավելել է նա:
Air France-ի գլխավոր գրասենյակում դեռևս ոչ մի մեկնաբանություն չեն տվել այդ տեղեկության վերաբերյալ, սակայն, աղբյուրների խոսքերով, գործադուլը կանդրադառնա ներքին չվերթների վրա, միջազգային ուղղություններով թռիչքները կաշխատեն սովորական կարգով:










