Սիդնեյում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա

09:33 • 09.06.16

Ավստրալացի ոստիկանները մի քանի անգամ կրակել են մի տղամարդու վրա, ով դանակով 3 մարդու է վիրավորել Սիդնեյի արվարձաններից մեկի առևտրային կենտրոնում, գրում է РИА Новости-ն:



Միջադեպը տեղի է ունեցել Հորնսբի թաղամասի Westfield առևտրային կենտրոնում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները, տարածքը շրջափակվել է:

 

Աղբյուրը հայտնում է, որ 3 մարդ վիրավորվել է, սակայն տուժածների մասին տվյալները տարբեր են: Նշվում է, որ բուժօգնության համար դիմել է 4 մարդ: Հայտնի է նաև, որ հարձակվողը ծանր վիճակում է գտնվում:

 

Սիդնեյում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա