Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Բակո Սահակյանը հանդիպել է հայ համայնքի հետ

16:06 • 09.06.16

 

Հունիսի 8-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Բելգիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ. տեղեկացնում է  Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հանդիպմանն արծարծվել են Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահը նշել է, որ Բելգիայի հայ համայնքը մշտապես ակտիվ դերակատարություն է ունեցել հայրենիքին սատարելու գործում՝ հույս հայտնելով, որ նման հայրենանվեր գործունեությունը տարիների ընթացքում էլ ավելի կընդլայնվի:

 

 

 

 

 

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Բակո Սահակյանը հանդիպել է հայ համայնքի հետ