Չինաստանում զբոսաշրջային ոստիկանություն կհայտնվի

14:24 • 09.06.16

Չինաստանում զբոսաշրջային ոստիկանություն կհայտնվի, որը կապահովի արտասահմանցիների անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է Չինաստանի զբոսաշրջության հարցերով պետական վարչության ղեկավար Լի Ցզինցզաոն՝ ելույթ ունենալով ՌԴ պետդումայում:

 

«Ե՛վ չինացի, և՛ ռուս զբոսաշրջիկների համար առաջին հերթին երեք գործոն նշանակություն ունի՝ այցելության ցածր ինքնարժեքը, անվտանգությունը և տեղաշարժվելու հարմարավետությունը: Առաջնահերթ նշանակություն ունեն անվտանգության հարցերը: Ցանկանում եմ նշել, որ Չինաստանում մեծ ուշադրություն է դարձվում հենց արտասահմանցի զբոսաշրջիկների համար անվտանգության հարցերին: Ցանկանում եմ նաև նշել, որ կկազմակերպվի զբոսաշրջային ոստիկանություն, որը կաշխատի այդ ուղղությամբ»,- ասել է Ցզինցզաոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

 

Չինաստանում զբոսաշրջային ոստիկանություն կհայտնվի