350 կգ. Ֆրանսիայում փղոսկրի խոշոր խմբաքանակ է առգրավվել

09:05 • 09.06.16

Ֆրանսիայում մաքսատան աշխատակիցները վերջին տասնամյակի ընթացքում փղոսկրի ամենախոշոր խմբաքանակն են առգրավել, նրա քաշը կազմել է 350 կգ, հայտնել է մաքսային ծառայության վարչության պետ Էլեն Կրոկվյեն:


«Մենք գործ ունենք կազմակերպված ցանցի հետ, որը ոչնչացնում է աֆրիկյան փղերի պոպուլյացիան»,- նշել է պաշտոնյան:



Մաքսատան աշխատակիցները պարզել են խմբավորման գործունեության մասին նախորդ սեպտեմբերին մեքենաների ստուգումների ժամանակ, գրում է korrespondent.net-ը։

 

Քննությունը պարզել է գործարարի մասին, ով 212 կգ փղոսկր է պահել իր փարիզյան գրասենյակում:


Այնուհետև փարիզյան օդանավակայանում ձերբակալվել է մի մարդ, ով Անգոլայից Վիետնամ է մեկնել և տեղափոխել 142 կգ փղոսկր: Ըստ ԶԼՄ-ների` ուղևորը դատապարտվել է 18 ամսվա ազատազրկման և տուգանվել 140.000 եվրոյով:

 

350 կգ. Ֆրանսիայում փղոսկրի խոշոր խմբաքանակ է առգրավվել