Այսօր ընկերների միջազգային օրն է

14:11 • 09.06.16

Մարդկության գոյության ընթացքում ընկերությունը համարվել է սոցիալական ու  բարոյական բարձրագույն արժեք: Բոլոր ազգերն ու ժողովուրդներն ունեն իրական ընկերության վերաբերյալ բազում թևավոր խոսքեր, ասացվածքներ, իմաստուն մտքեր, որոնք, անցնելով ժամանակի փորձության միջով, չեն կորցրել իրենց արդիականությունը:

 

Ժամանակին հայտնի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերն ասել է. «Իրական ընկերությունն այնպիսի բան է, որ, ինչպեսև հսկայական ծովային հրեշների գոյությունը, պարզ չէ` իրական է, թե մտացածին»:

 

Բայց, երևի թե, յուրաքանչյուր մարդու կյանքում կա գոնե այնպիսի մեկը, ով արժանի է կոչվել իրական ընկեր և ում կարելի է ի սրտե շնորհավորել հունիսի 9-ին նշվող Ընկերների միջազգային օրվա առթիվ:

 

Չնայած պատմությունը լռում է, թե ում կողմից և երբ է հիմնվել այս ոչ պաշտոնական տոնը, դա չի զրկում նրան ժողովրդականությունից, գրում է calend.ru-ն։

 

Նշենք, որ հուլիսի 30-ին նշվում է Ընկերության միջազգային օրը։

 

 

Այսօր ընկերների միջազգային օրն է