Գագիկ Սուրենյանի «լուսավոր լուրը ազգին». եղանակը հունիսի 13-15-ից կտաքանա
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է եղանակին ու «լուսավոր» լուր հայտնել:
Ներկայացնում ենք նրա գրությունն ամբողջությամբ:
«Այս մութ ու ցուրտ օրով մի լուսավոր լուր հայտնեմ՝ ազգս ուրախանա: Հունիսի 13-15-ին հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և օդի ջերմաստիճանը զգալիորեն կբարձրանա։ Եթե Երևանում այսօր ցերեկը ջերմաստիճանը տատանվելու է +22…+24 աստիճանի սահմաններում, ապա արդեն հունիսի 15-ին սպասվում է +32…+34 աստիճան տաքություն»,-գրել է նա։










