Օտտավայի կենտրոնում փողոց է փլուզվել, մարդկանց տարհանել են գազի արտահոսքի պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)

09:27 • 09.06.16

Կանադայի մայրաքաղաք Օտտավայի կենտրոնում`խորհրդարանի շենքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, փողոց է փլուզվել: Արդյունքում՝ գազի արտահոսք է սկսվել, և մոտակա գրասենյակներից մարդիկ տարհանվել են, գրում է newsru.com-ը:

 

Փլուզումը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:30-ին` շինհրապարակի հարևանությամբ: Ավտոմեքենաների երթևեկությունը ճանապարհի այդ հատվածում մասամբ սահմանափակ է, թույլատրվում է միայն ավտոբուսների և տաքսիների երթևեկությունը:

 

Գոյացած մեծ փոսի մեջ է ընկել մինիվեն, որը կայանված է եղել փողոցում, գրում է huffingtonpost.ca-ն։

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

 

ottawa sinkhole rideau street

 

 

 

 

 

 

Օտտավայի կենտրոնում փողոց է փլուզվել, մարդկանց տարհանել են գազի արտահոսքի պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)