Հայկ Խանումյանին առևանգելու գործով կա երկու ձերբակալություն

22:35 • 09.06.16

ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առևանգելու փաստի առթիվ ԼՂՀ իրավապահ մարմինների  կողմից տարված քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 9-ին ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն են մեղայականով ներկայացել մայրաքաղաքի բնակիչներ, աշխարհազորայիններ՝ 1977թ. ծնված Միքայել Միքայելի Սահակյանը և 1968թ. ծնված Սերգեյ Գեորգիի Ավանեսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

Մ.Սահակյանը և Ս.Ավանեսյանը ձերբակալված են։

Իրականացվում են համապատասխան միջոցառումներ հանցագործության հնարավոր այլ մասնակիցների հայտնաբերման ուղղությամբ։ 

 

Հայկ Խանումյանին առևանգելու գործով կա երկու ձերբակալություն