ԻՊ-ի գրոհայինները սպառնում են պայթեցնել եգիպտական բուրգերը. լրատվամիջոցներ

08:50 • 09.06.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սպառնում են պայթեցնել եգիպտական բուրգերը, այս մասին ասվում է Fars News կայքում:


Հաղորդվում է, որ ԻՊ-ի գրոհայինները հերթական տեսաուղերձում սպառնացել են պայթեցնել Գիզայի բուրգերը:

 

Նշվում է, որ ահաբեկիչները «ոչնչացնում են անհավատների կառուցածը»: Եգիպտական բուրգերը նրանք պատրաստվում են պայթեցնել այնպես, ինչպես Իրաքում Նաբու տաճարը, գրում է korrespondent.net-ը։

 

Աղբյուրը նշում է, որ ԻՊ-ի գրոհայինները չեն խնայում համաշխարհային ժառանգության հուշարձանները, եթե դրանք կապված չեն իսլամի հետ:

 

ԻՊ-ի գրոհայինները սպառնում են պայթեցնել եգիպտական բուրգերը. լրատվամիջոցներ