Մերկելը ծափահարել է Բունդեսթագի նախագահին` Էրդողանին քննադատող ելույթի համար (տեսանյութ)

21:34 • 09.06.16

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ծափահարել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերտին հունիսի 9-ին Գերմանիայի խորհրդարանում քննարկումների մեկնարկը տալուց հետո:

Ինչպես նշում է  Focus-Online պարբերականն, իր բացման խոսքում Լամմերտը քննադատող ելույթով է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին:

«Պատկերացնել անգամ չեմ կարող, որ 21-րդ դարում ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահը գերմանական Բունդեսթագի`նույն ժողովրդավարական ճանապարհով ընտրված պատգամավորների հասցեին իր քննադատական ելույթում կարող է մեջբերել նրանց թուրքական ծագման հարցը, և նրանց արյունը «փչացած» անվանել»,- ասել է Լամերտը՝ դահլիճում խանդավառություն առաջացնելով, որտեղ ներկա է եղել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ինչպես նաև՝ թուրքական ծագում ունեցող պատգամավորները, նրանց թվում` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն առաջ քաշած Ջեմ Օզդեմիրը:

 

Մերկելը ծափահարել է Բունդեսթագի նախագահին` Էրդողանին քննադատող ելույթի համար (տեսանյութ)