Մերձմոսկովյան շրջանում ՄիԳ-29 կործանիչ է ընկել, օդաչուն զոհվել է. РИА Новости

12:11 • 09.06.16

Մերձմոսկովյան շրջանում ՄիԳ-29 կործանիչ է ընկել, օդաչուն զոհվել է: Այդ մասին РИА Новости-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայություններում աղբյուրը:

 

«ՄիԳ-29-ը վթարի է ենթարկվել Մոսկվայի մարզի Պուշկինի շրջանի Մուրանովո գյուղի մոտ: Ցամաքում վիրավորներ չկան»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ ինքնաթիռը կատարում էր ուսումնամարզական թռիչք:

 

Այդ տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել, նշում է գործակալությունը:

 

 

Մերձմոսկովյան շրջանում ՄիԳ-29 կործանիչ է ընկել, օդաչուն զոհվել է. РИА Новости