Միջերկրական ծովում ԱՄՆ ավիակրի հայտնվելը Կրեմլին ուղղված ազդանշան է. WSJ

11:28 • 09.06.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի շրջանակում Միջերկրական ծովում «Հարի Թրումեն» ամերիկյան ավիակրի հայտնվելը հստակ ազդանշան է Կրեմլին, որը պաշտպանում է իր դիրքերը տարածաշրջանում, գրում է The Wall Street Journal-ը:

 

Վաշինգտոնում ռազմական պաշտոնյան հայտնել է, որ նավի վերատեղակայումը Մոսկվային ուղղված ազդանշան է, որը ցույց է տալիս ԱՄՆ ռազմածովային ուժերի օպերացիոն ճկունությունը և ընդգրկումը:

 

«Դա ապահովում է Միջերկրական ծովում անհրաժեշտ ներկայությունը՝ ռուսներին փորձելու համար: Նրա անկանխատեսելիությունը, թե ինչ ենք մենք անում «Թրումենի» հետ, կստիպի նրանց երկու անգամ մտածել»,- նշել է պաշտոնյան:

 

Իր հերթին, ծովակալ Բրեթ Բաթչելդերը մինչ այդ հայտնել է լրագրողներին, որ Պարսից ծոցից ավիակրի տեղափոխումը պետք է վստահեցնի ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներին, որ ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Միջերկրական ծովում ռազմածովային ուժերի հավասարակշռությունը: Սիրիական հակամարտության առնչությամբ այնտեղ գտնվում են ռուսական ռազմական նավերը:

 

Միջերկրական ծովում ԱՄՆ ավիակրի հայտնվելը Կրեմլին ուղղված ազդանշան է. WSJ