Իսրայելցի ոստիկանը պատահմամբ իր տուն է թողել «վախեցած» ահաբեկչին

22:52 • 09.06.16

Թել Ավիվում ոստիկանը պատահաբար իր տուն է ներս թողել քաղաքի կենտրոնական մթերային շուկայի հարևանությամբ հրաձգություն իրականացրած ահաբեկիչներից մեկին: Վկայակոչելով իսրայելական աղբյուրը` այս մասին հայտնում է Lenta.ru-ն` նշելով, որ իրավապահն այդ օրը հերթապահության չի եղել:

Տղամարդն ընտանիքի հետ միասին գտնվելիս է եղել շուկայի մոտակայքում, երբ կրակոցների ձայն է լսել: Նա շտապել է դեպքի վայր, իսկ ավելի ուշ որոշել է երեխաներին և կնոջը տուն տանել:

Տան  ճանապարհին նրանք վախեցած տղամարդու են նկատել, ով ջուր էր խնդրում: Ոստիկանը տղամարդուն ևս տուն է ուղեկցել, ջուր տվել, ապա նրան ընտանիքի անդամների հետ թողնելով`դուրս է եկել օգնելու գործընկերներին:

Ավելի ուշ ձերբակալել են հարձակումն իրականացնողներից մեկին, ով նույն կերպ է հագնված եղել: Նկատելով դա` ոստիկանը տուն է վերադարձել և ձերբակալել կասկածյալին, որից հետո ժամանել են նաև այլ ոստիկաններ:

 

 

Իսրայելցի ոստիկանը պատահմամբ իր տուն է թողել «վախեցած» ահաբեկչին