Թել Ավիվում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ  է զոհվել

00:14 • 09.06.16

Թել Ավիվում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ զոհվել է: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն`վկայակոչելով իսրայելական հեռուստատեսության Երկրորդ ալիքը, կատարվածն Իսրայելի ոստիկանությունը  ահաբեկչություն է անվանել:

Ոստիկանության տվյալներով` հարձակվողները երկուսն են եղել: Նրանք կրակ են բացել  տեղի բնակիչների շրջանում հայտնի  «Սարոն» փակ շուկայի շրջանում, որին պատկանող ռեստորաններն ու խանութները տեղակայված են երկրի պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի համալիր շենքերի դիմաց:

Իսրայելական հեռուստաալիքի տվյալներով` երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, ով նոր էր վերադարձել Ռուսաստան կատարած այցից, հանդիպում է անցկացնում Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանի հետ:

The Associated Press-ի տվյալներով` ոստիկաններին հաջողվել է չեզոքացնել հարձակումն իրականացնողներին:

 

 

 

Թել Ավիվում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 3 մարդ  է զոհվել