Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը, զոհվել է երեխա

10:04 • 10.06.16

«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները նռնականետերից կրակ են բացել Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասի և Հանդրաթ բնակավայրի վրա:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցչին հղումով,  զոհվել է մեկ երեխա, 8 բնակիչ վիրավորվել է:

 

«Այսօր գիշերը «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումը կրակ է բացել Հանդրաթ բնակավայրի և Հալեպի Շեյխ Մաքսուդ թաղամասի ուղղությամբ: Անկանոն կրակից զոհվել է երեխա, 8 բնակիչ վիրավորվել է, վնասվել է 5 տուն»,-ասել է աղբյուրը:

 

Նա նաև հավելել է, որ օգտվելով մարտական գործողությունների դադարեցման ռեժիմից՝ «Ջեբհաթ ան-Նուսրան» համալրել է ուժերը, լրացրել զենք-զինամթերքի պակասն ու ակտիվ գործողությունների անցել:

 

Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել փետրվարի 27-ից: Այն չի տարածվում ահաբեկչական համարվող «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումների վրա:

 

Ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի բնակելի թաղամասերը, զոհվել է երեխա