Կալիֆոռնիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

14:11 • 10.06.16

ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

 

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Բորեգո Սփրինգս բնակավայրից 22 կմ հյուսիս-արևմուտք։

 

Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Կալիֆոռնիայում 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել