Չեչնիայի մայրաքաղաքում պողոտաներից մեկն անվանակոչվել է Մուհամեդ Ալիի անունով
Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում Կիրովի պողոտան վերանվանվել է օրերս կյանքից հեռացած լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի պատվին, հաղորդվում է Չեչնիայի կառավարության կայքում:
«Ամբողջ միջազգային հանրությունը նրան գիտեր որպես արժանի մարդ: Այդ պատճառով էլ մենք նրա անվան փողոցում բռնցքամարտի հրաշալի սրահ կկառուցենք: Հույս ունեմ, որ մարզիկները, որոնք այնտեղ կմարզվեն, կլինեն այնպիսի հայտնի չեմպիոններ, ինչպես Մուհամեդ Ալին»,- ասել է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը:
Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին մահացել է ԱՄՆ-ում 74 տարեկանում`ավելի քան 30 տարի Պարկինսոնի հիվանդության դեմ պայքարելուց հետո:










