Մեքենաշինության ոլորտում նորարար Faraday Future ընկերությունն աշխատանքի է ընդունել Ferrari նախկին տնօրենին
Էլեկտրամեքենաների արտադրություն սկսող Faraday Future ամերիկյան ընկերությունը պաշտոնապես աշխատանքի է ընդունել Ferrari նախկին գործադիր տնօրեն Մարկո Մատտիաչիին:
Ինչպես հայտնում է Business Insider-ը, իտալական ապրանքանիշի նախկին տնօրենն ամերիկյան մեքենաշինական ընկերություն կզբաղեցնի ընկերության գլոբալ բրենդի տնօրենի և կոմերցիոն տնօրենի պաշտոնը:
Մատտիաչին իր աշխատանքն ամերիկյան ընկերությունում սկսում է անելիքների երկար ցուցակով, ներառյալ` գլոբալ մասշտաբով նորարարական սպառողական փորձառություն ապահովող առաջարկների իրագործումը:
Մատտիաչին մեծ դեր կխաղա մեքենաշինության ոլորտում հաջորդ սերնդի տեխնոլոգիաների ստեղծման և շուկայում էլեկտրական ինքնակառավարվող մեքենաների ներկայացման գործում:










