Լրատվամիջոցները հայտնում են «Իսլամական պետության» ղեկավար ալ-Բաղդադիի վիրավորվելու մասին
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադին և խմբավորման մի շարք հրամանատարներ վիրավորվել են Իրաքի և Սիրիայի միջև սահմանին միջազգային կոալիցիայի օդային հարվածի հետևանքով: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով արաբական ԶԼՄ-ներին:
Միևնույն ժամանակ, Reuters-ը գրում է, որ կոալիցիայում չեն կարող հաստատել այդ տեղեկությունը:
ԱՄՆ-ի ղեկավարած ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Քրիս Գարվերը նշել է, որ տեղյակ է ԻՊ-ի առաջնորդի վիրավորվելու մասին հաղորդումներին, բայց այժմ չի կարող դրանք մեկնաբանել:










