Լեհաստանը Վրաստանից բացատրություններ է ակնկալում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու համար

11:57 • 10.06.16

Վարշավան Թբիլիսիից պաշտոնական բացատրություններ է ակնկալում ՆԱՏՕ-ի Anakonda-16 զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է լեհական PAP տեղեկատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարության մամուլի քարտուղար Պետր Վալատեկին:

 

Ավելի վաղ «Грузия Онлайн» կայքը հայտնել է, որ վրացի զինվորականները չեն մեկնել զորավարժություններին ջրծաղիկի պատճառով:

 

Մեկնումից կարճ ժամանակ առաջ վրացական ստորաբաժանման ներսում ջրծաղիկի երկու դեպք է հայտնաբերվել՝ զինվորականները վարակվել են իրենց երեխաներից:

 

Լեհաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունները սկսվել են հունիսի 6-ին: Դրանց մասնակցում է ավելի քան 30 հազար զինվոր ՆԱՏՕ-ի 18 երկրներից և 5 գործընկեր պետություններից: Զորավարժություններին ներգրավված է 3.000 տրանսպորտային միջոց, 105 ինքնաթիռ և ուղղաթիռ ու 12 մարտական նավ:

 

Լեհաստանը Վրաստանից բացատրություններ է ակնկալում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց հրաժարվելու համար