Քրդական խմբավորումը ստանձնել է Ստամբուլում պայթյունի պատասխանատվությունը

12:32 • 10.06.16

«Քուրդիստանի ազատության բազեներ» ծայրահեղական խմբավորումը ստանձնել է Ստամբուլում պայթյունի պատասխանատվությունը, գրում է РИА Новости-ն:

 

Ինչպես նշվում է քրդական խմբավորման կայքում` Թուրքիան այլևս անվտանգ չէ զբոսաշրջիկների համար, բայց նրանք «Քուրդիստանի ազատության բազեների» թիրախը չեն հանդիսանում:

 

Ստամբուլում ականապատված ավտոմեքենայի պայթյունի հետևանքով երեքշաբթի օրը զոհվել է 11, վիրավորվել 36 մարդ: Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ծառայողական ավտոբուսի մոտակայքում՝ քաղաքի կենտրոնական Վեզնեջիլեր թաղամասում: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ պայթյունն իրականացրել է կին մահապարտ ահաբեկիչը: Թուրքական իշխանություններն ահաբեկչության համար մեղադրել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը:

 

 

Քրդական խմբավորումը ստանձնել է Ստամբուլում պայթյունի պատասխանատվությունը