ԵՄ-ն Վրաստանի և Ուկրաինայի հետ անայցագրային ռեժիմի հաստատումը կհետաձգի մինչև աշուն. WSJ

15:16 • 10.06.16

Եվրոպական միությունը Վրաստանի, Ուկրաինայի, ինչպես նաև Կոսովոյի քաղաքացիների համար անայցագրային  ռեժիմի վերաբերյալ համաձայնագրերը կստորագրի սեպտեմբեր ամսից ոչ շուտ, ինչի մասին տեղեկացել է The Wall Street Journal պարբերականը:



Ինչպես նշում է gazeta.ru-ն, մի շարք բարձրաստիճան դիվանագետների ու պաշտոնյաների փոխանցմամբ, վիզային ռեժիմի չեղարկման համար կան որոշ արգելքներ:

 

Նախևառաջ` Իտալիան և Ֆրանսիան առաջարկում են փաստաթղթերի ստորագրումը հետաձգել մինչև նոր օրենքների ընդունումը, որոնք հնարավորություն կտան անհրաժեշտության դեպքում սառեցնել կնքված համաձայնագրերը: Ենթադրվում է, որ այդ օրենքները հաստատվելու են սեպտեմբերին:

 

Բացի այդ, Գերմանիան մտավախություն ունի` կապված վրացական կազմակերպված հանցավորության հետ, որին Բեռլինը մեղադրում է ԵՄ-ում բնակարանային կողոպուտների քանակի աճի համար: Հայտնի է, որ Գերմանիայի իշխանությունները դիմել են Եվրահանձնաժողովին` խնդրելով իրենց տրամադրել ԵՄ-ի տարածքում վրացական հանցախմբերի իրագործած հանցագործությունների վերաբերյալ զեկույցը:

Մինչդեռ Ֆրանսիան  կարծում է, որ տվյալ 3 երկրների հետ վիզային ռեժիմի չեղարկումը կավելացնի ահաբեկչական հարձակումների վտանգը:


Բացի այդ, ԵՄ-ի որոշ անդամներ խելամիտ են համարում նախևառաջ Թուրքիայի հետ վիզային ռեժիմի հարցը լուծելը, հետո նոր մյուս երկրներին անդրադառնալը:

 

 

ԵՄ-ն Վրաստանի և Ուկրաինայի հետ անայցագրային ռեժիմի հաստատումը կհետաձգի մինչև աշուն. WSJ