Բերնի Սանդերսն ընդունել է իր պարտությունն ԱՄՆ նախընտրական մրցապայքարում

10:40 • 10.06.16

Ամերիկացի դեմոկրատների նախընտրական մրցապայքարում ոչ մի ինտրիգ գրեթե չմնաց. Բերնի Սանդերսը դե ֆակտո ընդունել է իր պարտությունն ԱՄՆ նախընտրական արշավում:

 

Գործող նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման արդյունքների հիման վրա Վերմոնտ նահանգից սենատորը հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է Հիլարի Քլինթոնի հետ հանդիպմանը: Նրանք կքննարկեն Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ համատեղ պայքարի տարբերակները, փոխանցում է Вести-ն:

 

«Եթե Թրամփը դառնա նախագահ, դա աղետ կլինի Միացյալ Նահանգների համար»,- ասել է նա։



Սակայն Սանդերսը նույն պահին ասել է, որ մինչև վերջ կշարունակի մասնակցել փրայմերիզներին, որոնք կանցկացվեն հունիսի 14-ին Վաշինգտոն նահանգում:

 

 

 

Բերնի Սանդերսն ընդունել է իր պարտությունն ԱՄՆ նախընտրական մրցապայքարում