«ВКонтакте»-ի օգտատերերը վրդովվել են սոցցանցի նոր դիզայնի պատճառով
«ВКонтакте» սոցիալական ցանցի օգտատերերը դեմ են հանդես եկել նոր դիզայնի պարտադիր անցմանը: Շատ օգտատերեր պահանջել են պահպանել կայքի նախկին դիզայնն օգտագործելու իրենց հնարավորությունը, որն, իրենց կարծիքով, շատ ավելի հարմար է, գրում է lenta.ru-ն:
Օգտատերերից մեկը, ով դժգոհ է նոր դիզայնից, անգամ change.org կայքում «հին դիզայնն օգտագործելու հնարավորությունը» պահպանելու պահանջով խնդրագիր է ստեղծել, ինչպես նաև պահանջել է օգտատերերին «ընտրելու իրավունք» տրամադրել:
Ընդ որում՝ շատերը բողոքել են, որ «ВКонтакте»-ի նոր ինտերֆեյսը դարձել է չափազանց նման «Одноклассник»-ի, Facebook-ի, Twitter-ի և Telegram-ի դիզայնին:
Որոշ օգտատերեր, սակայն, նոր թարմացված դիզայնը հարմար և ֆունկցիոնալ են համարում:
Հունիսի 9-ին սոցիալական ցանցն անցել է նոր դիզայնի:










