Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կասկածելի փաթեթ են հայտնաբերել
Փարիզի Սեն Դենի արվարձանում գտնվող «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, որտեղ այսօր երեկոյան կայանալու է Եվրոպայի առաջնության Իռլանդիա-Շվեդիա հանդիպումը, կասկածելի փաթեթ է հայտնաբերվել:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, կասկածելի առարկայի շրջակայքը փակվել է իրավապահների կողմից:
Դեպքի վայրում աշխատում են սակրավորները: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










