Հաղթանակի կամրջից 31-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
Հունիսի 15-ին`ժամը 18.12-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Փրկարարները ոստիկանների հետ համատեղ կանխել են Խ. Հ.-ի (ծնված 1985 թ.) ինքնասպանության փորձը, ով այնուհետև տեղափոխվել է ոստիկանության ԵՔՎ Կենտրոնի բաժին:










