ԻՊ-ը ցեղասպանություն է իրականացնում եզդիների նկատմամբ. ՄԱԿ

15:53 • 16.06.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայում և Իրաքում եզդիների նկատմամբ ցեղասպանություն է իրականացնում՝ փորձելով վերացնել 400.000 մարդուց բաղկացած էթնիկ կրոնական խումբը սպանությունների, սեռական ստրկության և այլ հանցագործությունների միջոցով: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել են ՄԱԿ-ի քննիչները, հայտնում է Reuters-ը:

 

Նրանց զեկույցում, որը հիմնված է տասնյակ ողջ մնացածների հետ հարցազրույցների վրա, նշվում է, որ իսլամիստ գրոհայինները համակարգված կերպով առևանգել են եզդիներին Իրաքում և Սիրիայում 2014 թվականի օգոստոսից ի վեր՝ փորձելով «ջնջել նրանց ինքնությունն» այնպիսի գործողություններով, որոնք համապատասխանում են ցեղասպանության մասին կոնվենցիայում նկարագրված հանցագործության բնորոշմանը:

 

«Եզդիների ցեղասպանությունը շարունակվում է»,- ասված է զեկույցում:

 

Ստեղծված հանձնաժողովի անդամները կոչ են արել գերտերություններին փրկել դեռևս ԻՊ-ի հսկողության տակ գտնվող առնվազն 3200 կանանց ու երեխաներին և գործն ուղարկել Միջազգային քրեական դատարան:

 

ԻՊ-ը ցեղասպանություն է իրականացնում եզդիների նկատմամբ. ՄԱԿ