ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների 2-րդ հեռուստաբանավեճում հաղթել է Քլինթոնը. CNN
Միացյալ Նահանգների նախագահական մրցապայքարի մասնակիցներ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը մասնակցել են 2-րդ հեռուստաբանավեճին, որում, ըստ CNN հեռուստաալիքի անցկացրած բլից հարցման արդյունքների, հաղթել է դեմոկրատ Քլինթոնը:
Կին թեկնածուին հաղթող է ճանաչել հարցվածների 57%-ը, իսկ Թրամփին՝ 34%-ը: Ի դեպ, հարցվածների 63%-ն ասել է, որ Հանրապետական կուսակցության թեկնածուն իրենց կանխատեսածից շատ ավելի լավ է ելույթ ունեցել:
Աղբյուրը մանրամասնում է, որ բլից հարցումն անցկացվել է գրանցված ընտրողներից 537-ի շրջանում:
Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան կայացել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների 2-րդ հեռուստաբանավեճը, որը մեկնարկել է քաղաքական գործիչների ավանդական ձեռքսեղմումով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, բանավեճի ժամանակ Թրամփը հայտարարել է, որ երբ նախագահ դառնա՝ Հիլարի Քլինթոնը բանտում կհայտնվի:
«Դու բանտում կհայտնվեիր»,- արձագանքել է Թրամփը Քլինթոնի այն խոսքերին, որ Թրամփի նախագահ դառնալն անընդունելի է երկրի համար:










