Կամերունի հավաքականը՝ Աֆրիկայի չեմպիոն (տեսանյութ)

00:58 • 06.02.17

Աֆրիկայի Ազգերի Գավաթի եզրափակչում Եգիպտոսի հավաքականը Գաբոնի «Ստադ դ՛Անգոնջե» մարզադաշտում ուժերը չափեց Կամերունի ընտրանու հետ:

 

Հանդիպման հաշիվը բացեցին Եգիպտոսի ընտրանու ֆուտբոլիստները: Խաղի 22-րդ րոպեին աչքի ընկավ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մուհամեդ Էլ Նենին:

 

Հաշիվը հավասարվեց 59-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Նիկոլյա Ն՛Կուլուն: Խաղավարտից րոպեներ առաջ Կամերունի ընտրանուն հաղթանակ պարգևեց Վենսան Աբուբակարի գոլը:

 

Եգիպտոս-Կամերուն՝ 1:2

 

Գոլերը՝ Էլ Նենի (22) - Ն՛Կուլու (59), Աբուբակար (88)