Հիրոսիմայի և Նագասակիի նախապատերազմյան վիճակը կցուցադրվի հավելվածի միջոցով
Ճապոնիայում նոր հավելված է մշակվել, որը Հիրոսիմա քաղաքն այցելող զբոսաշրջիկներին կցուցադրի քաղաքի վիճակն այն բանից առաջ, երբ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այն ոչնչացվել է ատոմային ռումբի միջոցով:
Mainichi պարբերականի հաղորդմամբ` հավելվածը զբոսաշրջիկներին կուղեկցի հատուկ պլանավորված երթուղով քաղաքի առանձին տեսարժան վայերով` ցույց տալով, թե ինչ է եղել յուրաքանչյուր հատվածում մինչև քաղաքի ոչնչացումը:
Աղբյուրը մասնրամասնում է, որ քաղաքային իշխանությունները 85 հազար դոլար կներդնեն հավելվածի մշակման և դրա երթուղու երկայնքով Wi-Fi ցանցի բարելավման համար:
Նշվում է, որ նմանատիպ երթուղիներ կթողարկվեն նաև Նագասակի քաղաքում:










