Թրամփն ամերիկացիներին հարկային բարեփոխումներ է խոստացել արդեն 2017 թվականին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայրենակիցներին նոր Հարկային օրենսգիրք է խոստացել 2017 թվականին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Թրամփը խոստացել է նվազեցնել բիզնեսի համար հարկերը՝ «աշխարհում ամենաբարձր մակարդակներից մեկից մինչև ամենացածր մակարդակներից մեկի»:
Կիրակի օրը ցուցադրված հարցազրույցի հատվածում Fox News հեռուստաալիքի հաղորդավարը հետաքրքրվել է, թե արդյոք ամերիկացիները մինչև 2017 թվականի ավարտը կարող են նոր Հարկային օրենսգիրք ակնկալել։
«Ես կարծում եմ՝ այո: Եվ ես կարծում եմ, որ դա տեղի կունենա մինչև տարեվերջ»,- ասել է Թրամփը:










