Գերմանիայում ԻՊ-ի ենթադրյալ անդամ է ձերբակալվել
Գերմանիայի արևելքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ անդամը: Այս մասին հաղորդում է Գերմանիայի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Քննիչների տվյալների համաձայն` 31-ամյա ձերբակալվածը աշխատել է Սիրիայում տեղակայված ԻՊ անցակետում: Նա նաև կասկածվում է կնոջ հանդեպ բռնություն իրականացնելու մեջ:
Նշվում է, որ չորեքշաբթի կասկածյալը կկանգնի դատարանի առջև:










