ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ տեղեկատվական նոր պատերազմ է նախապատրաստում. The Daily Beast

10:31 • 07.02.17

Միացյալ Նահանգների իշխանությունները ստեղծում են նոր կենտրոն՝ նախատեսված Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմ տանելու համար։


Ինչպես հայտնում է The Daily Beast-ը, տեղեկատվական պատերազմի նոր փուլը վարվելու է Գլոբալ փոխգործակցության կենտրոնի (Global Engagement Center, GEC) միջոցով: Դրա աշխատանքի համար նախատեսված է հատկացնել մոտ 100 մլն դոլար:


Աղբյուրը մանրամասնում է, որ նման կենտրոն ստեղծելու նախագիծը եղել է դեռևս նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք, սակայն այն ժամանակ կենտրոնը պետք է զբաղվեր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հակաքարոզչությամբ: