ԱՄՆ-ն հայտարարել է ԻՊ-ի մայրաքաղաքի ամբողջական մեկուսացման և առաջիկա գրոհի մասին

23:16 • 08.02.17

Ամերիկացի զինծառայողները հայտնել են, որ ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող ուժերը կարող են մեկուսացնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մայրաքաղաք համարվող սիրիական Ռաքքան ու առաջիկա շաբաթներին սկսել քաղաքի ազատագրմանն ուղղված գործողությունները:

«Ակնկալում ենք, որ առաջիկա շաբաթների ընթացքում այս քաղաքը գրեթե ամբողջությամբ կմեկուսացվի, և այն ժամանակ գրոհ սկսելու որոշում կկայացվի», - Reuters-ի փոխանցմամբ` հայտարարել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ներկայացուցիչ, գնդապետ Ջոն Դորիանը:

Վերջինս ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի հայտնի այդ որոշման կայացման հստակ ամսաթիվը, թե երբ է սկսելու քաղաքի ազատագրումը:

Ավելի վաղ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր կոալիցիան, որին աջակցում է ԱՄՆ-ն, հայտնել էր Ռաքքայի ուղղությամբ իր գրոհը սկսելու մասին: