Մարտական դիրքում պայթյունից վիրավորված 3 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

11:48 • 04.03.17

ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ ստացած պարտադիր ժամկետային զինծառայողներից Նարեկ Գևորգի Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում ծայրահեղ ծանր:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:

Վիրավորված մյուս երկուսը՝ Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանը հոսպիտալից տեղափոխվել են այլ հիվանդանոց:

Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 ժամկետային զինծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները:

 

Մարտական դիրքում պայթյունից վիրավորված 3 զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է