ԵՄ հանձնաժողովն ու ՆԱՏՕ-ն արձագանքել են Թուրքիայի հետ հարաբերությունների ճգնաժամին

18:56 • 13.03.17

Եվրամիության հանձնաժողովը և ՆԱՏՕ-ն մեկնաբանել են Թուրքիայի և Նիդեռլանդների միջև քաղաքական ճգնաժամը. այս մասին հաղորդում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը։

ԵՄ հանձնաժողովը Թուրքիայի և մի շարք եվրոպական երկրների միջև հարաբերությունների լարման ֆոնին կոչ է արել կողմերին քայլեր չձեռնարկել, որոնք կարող են էլ՛ ավելի լարել առկա իրավիճակը:

ՆԱՏՕ-ն էլ իր հերթին կոչ է արել չմոռանալ Թուրքիային և Նիդեռլանդներին նույն ռազմական դաշինքի անդամ երկրներ լինելու մասին և դրսևորել դաշնակից երկրներին հարիր պահվածք: