ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը Նյու Յորքում կփակվի առատ ձյան պատճառով

02:52 • 14.03.17

ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակը Նյու Յորքում մարտի 14-ին կփակվի առատ ձյան պատճառով, որը սկսվել է Միացյալ Նահանգների հյուսիսում անցյալ գիշեր, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:


ԱՄՆ-ում ձնախառն ուժեղ փոթորկի պատճառով անգամ մեկ զոհ էր եղել, իսկ Նյու Յորքի իշխանությունները հայտարարել են, որ փակում են բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները մոտական երկու օրերին:


Օդանավակայաններում եղանակային վատ պայմանների պատճառով չեղյալ են հայտարարվել ավելի քան 1,5 հազար թռիչքներ երկուշաբթի և երեքշաբթի օրերին: