Բելգիան հրաժարվել է վիզա տրամադրել թուրք իմամներին

14:47 • 16.03.17

Բելգիայի իշխանությունները հրաժարվել են երկարաժամկետ այցագրեր տրամադրել 4 թուրք իմամի, որոնք նպատակ են ունեցել աշխատել Բելգիայում:


Ինչպես հայտնում է hurriyetdailynews.com-ը, վիզաների տրամադրումը մերժել է Բելգիայի ապաստանի տրամադրման և ներգաղթի հարցերով պետական վարչության ղեկավար Տեո Ֆրանկենը:


Աղբյուրը մանրամասնում է, որ պաշտոնյան ընթացիկ տարում հրաժարվել է այցագիր տրամադրել ընդհանուր առմամբ 12 թուրք իմամի, որոնցից 10-ը բողոքարկել են որոշումը՝ պնդելով, որ իրենց կրոնական ազատությունը ոտնահարվել է:


Հայտնի է, որ Ֆրանկենը որպես այցագրերի չտրամադրման պատճառ նշել է, որ իմամները ցանկանում են աշխատել Բելգիայի իշխանությունների կողմից պաշտոնապես չճանաչված մզկիթներում:


Նշվում է, որ Բելգիայում կա մոտ 300 մզկիթ, որից միայն 82-ն են ճանաչված պետության կողմից: