Ո՞վ է Հս. Կորեայի առաջնորդի շալակը ելած համարձակը. լրատվամիջոցներ

15:01 • 26.03.17

Օրերս Հյուսիսային Կորեան, անտեսելով միջազգային հանրության ու ՄԱԿ-ի նախազգուշացումները, իրականացրեց հրթիռային հզոր շարժիչի փորձարկում, ինչը, ըստ տեղի լրատվամիջոցների, շատ հաջող է անցել:


Ինչպես նշում է Al Arabiya-ն, հաջող փորձարկումից հետո Հյուսիսային Կորեայի պետական լրատավական գործակալությունը հրապարակել է մի լուսանկար, որն ամիջապես գրավել է միջազգային ԶԼՄ-ների ուշադրությունը:


Լուսանկարում մի տղամարդ ելել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի շալակը:


Լրատվամիջոցների մեծ մասի կարծիքով՝ այս մարդն առանցքային դերակատարում է ունեցել շարժիչի փորձարկման գործում, ուստի՝ հաջողությամբ ոգևորված Կիմ Չեն Ընը նրան նման արտոնություն է թույլ տվել: