Ռուսաստանում ցանկանում են վերսկսել «Վոլգա» մեքենաների արտադրությունը

12:44 • 27.03.17

Ռուսական «ԳԱԶ Գրուպ»-ը կարող է վերադառնալ «Վոլգա» մակնիշի մեքենաների արտադրությանը, սակայն արդեն նոր սեգմենտում: Այս մասին «Վեդոմոստի» պարբերականին տված հարցազրույցում ասել է «Ռուսական մեքենաներ» հոլդինգի համասեփականատեր Զիգֆրիդ Վոլֆը:


«Եթե մենք այդպիսի մեքենա («Վոլգա») արտադրենք, այն համալրված կլինի մեր արտադրանքին բնորոշ բոլոր հատկանիշներով՝  մրցակցային գին, բարձր որակ, հուսալիություն: Դա այն է, ինչի վրա մենք այժմ աշխատում ենք»,-ասել է Վոլֆը՝ հրաժարվելով այլ մանրամասներ հաղորդել:


Առայժմ հայտնի չէ, թե ինչ պլատֆորմի հիմքով է մեքենան կառուցվելու: Բացի այդ, «Վոլգա» ապրանքանիշի անվան տակ նոր մեքենաների արտադրության վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել:


Աղբյուրը հավելում է, որ «ԳԱԶ Գրուպ»-ը «Վոլգա»-ի արտադրությունը դադարեցրել է 2008թ.:

 

Ռուսաստանում ցանկանում են վերսկսել «Վոլգա» մեքենաների արտադրությունը