Փարիզում Էյֆելյան աշտարակի շուրջբոլորն անխոցելի ապակե պատ են կառուցելու

06:37 • 29.03.17

Ֆրանսիայում ահաբեկչական լարված իրավիճակի սպառնալիքի ֆոնին երկրի իշխանությունները Էյֆելյան աշտարակի շուրջբոլորն անխոցելի ապակե պատ են կառուցելու, գրում է Politico պարբերականը:


Բացի այդ, աշտարակի չորս անցակետերում ծրագրում են տեղադրել լրացուցիչ մետաղյա իրեր հայտնաբերող հատուկ սարքավորումներ:


Ներկա տվյալներով Էյֆելյան աշտարակի պաշտպանական միջոցները կարժենան շուրջ 20 մլն եվրո, իսկ կառուցման աշխատանքները կավարտվեն 2018-ին: